Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Այսօր ամբողջ մոլորակը նշում է թռչունների միջազգային օրը (International Bird Day): Այն ծագել է ԱՄՆ-ում 1894թ.: Շուտով, ԶԼՄ-ների օգնությամբ հանրահայտ դարձած տոնը սկսեց ակտիվորեն նշվել բոլոր նահանգներում, այնուհետև եկավ Եվրոպա: 

 

Քաղաքներում բացվում էին մանկական կազմակերպություններ՝ այսպես կոչված Մայիսյան միություններ, թռչյունների ուսումնասիրման և պաշտպանության համար: Դրանք ստեղծվեցին դպրոցական բազայի հիման վրա և միավորեցին 9-11 տարեկան երեխաներին, ովքեր իրենց գլխի պարագաների վրա թռչող ծիծեռնակի լոգոտիպ էին կրում: 1910թ. դպրոցի ուսուցիչ Պյոտր Բուզուկը Խորտիցա գյուղում հիմնադրեց երկրի առաջին Բնության պահպանների միությունը, որի խորհրդանիշը թռչնի բույնը դարձավ: Միության մասնակիցները կերակրում էին թռչուններին և նրանց համար բներ կախում: 

 

1917թ. հեղափոխությունից հետո Մայիսյան միությունները դադարեցին գոյություն ունենալ, բայց թռչունների պաշտպանության գաղափարը վերցրեցին երիտասարդ բնագետների կազմակերպությունները: 1924թ. ամռանը ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ երիտասարդ բնագետների առաջին և միակ Համամիութենական համագումարը, որտեղ Կենտրոնական կենսաբանական կայանի ուսուցիչ Նիկոլայ Դեռգունովը առաջարկեց կրկին վերականգնել Թռչունների օրը: ԽՍՀՄ-ում 1926 թվականից սկսած այս օրը նշեցին որպես պաշտոնական տոն: 1927թ. Թռչունների օրը նշվեց Մոսկվայի բոլոր շրջաններում, որին մասնակցեցին շուրջ 5000 երեխա: 1828թ. մասնակիցների թիվը հասավ 65.000 երեխայի, նրանք ավելի քան 15.000 բույն կախեցին: 

 

Թռչունների օրվան նվիրված ամենամյա տենակատարությունն ընդհատեց պատերազմը, բայց 1948թ. շարժումը վերականգնվեց: Տոնն ավելի մեծ մասշտաբով սկսեց նշվել. 1953թ. տոնակատարության մեջ հինգ միլիոն դպրոցականներ էին ներգրավված: Սակայն XX դարի 60-70-ական թվականներին Թռչունների օրվա տոնակատարությունները նորից նվազեցին: 

 

Տոնը վերականգնվեց 1999թ.` Ռուսաստանի Թռչունների պահպանության 1993թ. հիմնված միության շնորհիվ: Միայն Մոսկվայում Թռչունների օրվա առաջին տարվա տոնակատարությանը 500 մարդ մասնակցեցին, նրանք ավելի քան 500 բույն կախեցին: 2000թ. տոնի կազմակերպմանը միացավ Մոսկվայի կառավարությունը՝ ընդունելով Թռչունների օրը որպես համաքաղաքային իրադարձություն: 

 

Տոնակատարության նշելու օրը պատահական չէ ընտրված. հենց այս ժամանակ են տաք երկրներից վերադառնում փետրավորները: Այդ օրը մեծահասակները և երեխաները գեղեցկացնում են ջրային թռչունների բնակության վայրերը, կախում նոր կերի ամաններ և թռչունների բներ: 

Հիշեցնենք, որ մայիսի երկրորդ շաբաթվա հանգստյան օրերին նշվում է ևս մեկ շատ հայտնի թռչունների տոն՝ Չվող թռչունների միջազգային օրը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. refugeassociation.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ